Վրաստանում բեռնատարների համար բացել են Հայաստանի հետ սահմաններից մեկի ճանապարհը

Վրաստանը բեռնատարների համար բացել է Հայաստանի հետ սահմաններից մեկի ճանապարհը։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:


Ավելի վաղ ճանապարհը փակ էր կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների համար՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։


«Ախալքալաք-Հայաստան սահմանի մայրուղու հատվածում երթևեկությունը վերականգնվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Այնուամենայնիվ, Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը մնում է փակ բոլոր տրանսպորտային միջոցների համար։