Այնտեղ, որտեղ առանց բիտումի փոսալցում է արվել, կքանդվեն շինարարի հաշվին. փոխքաղաքապետ

Մենք առհասարակ բիտումի խնդիր չունենք, բայց ունենք որոշ հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում: Այս մասին ասել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով առանց բիտում ասֆալտապատման աշխատանքներ կատարելու դեպքերին:


«Օրինակ՝ այսօր երեկոյան, մեր շինբարեկարգման վարչության աշխատակիցնրի կողմից պարզվել է, որ Վարդանանց փողոցում փոսալցումը կատարվել է առանց բիտումի: Այդ ասֆալտը քանդվելու է ամբողջությամբ շինարարի հաշվին, ու պետք է ստանան այն փոսալցումը, որը նախատեսված է թե մեր ընթացակարգերով, թե ավագանու որոշմամբ, այստեղ բիտումի խնդիրը չէ, այլ շինարարի մոտեցման»,- նշել է նա: