Ներքաղաքական զարգացումների մասին
զրուցել ենք ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի
հետ։
Նախորդ շաբաթ «Ուժեղ Հայաստանը»
հայտարարեց, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Սակայն օրերս այդ
ուժի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության
ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով։
Այս առնչությամբ պատգամավորն
ասաց․ «Եկեք մոլորության
մեջ չգցենք մեր քաղաքացիներին՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու, նույնիսկ նախարարի թեկնածու
չի կարող լինել, և եթե չեմ սխալվում՝ անգամ փոխնախարարի։ Սամվել Կարապետյանը «Տաշիր գրուպ»-ի հիմնադիրն է։
Մենք բոլորս իրեն էդպես գիտենք, և ոչ մի տարօրինակ բան չկա, ընդունենք ի գիտություն
իրողությունները։ «Տաշիր գրուպ»-ի քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն
է, և քաղաքացիների հետ երբ խոսում ենք, պետք է պատմենք և ի գիտություն ընդունենք, որ
այդ քաղաքական ուժից մեր մրցակիցը Նարեկ Կարապետյանն է»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ տրամաբանական չի
և ամենաքիչ հավանական սցենարներից մեկն է, և որևէ կոնֆիգուրացիայի ընթացքում բարդ կլինի
երևակայել, որ Սահմանադրության փոփոխության հնարավորություն կլինի, և ավելի մեծ հավանականություն
կա, որ այս քաղաքական ուժն առաջարկում է Նարեկ Կարապետյանին՝ որպես վարչապետի թեկնածու։
Պատգամավորը նաև ասաց՝ պետք չէ ամաչել, որ նրանց վարչապետի թեկնածուն
Նարեկ Կարապետյանն է։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան