Մենք ամերիկացիներին թշնամի չենք համարում, ԱՄՆ-ին ուղղված մեր գործարքի առաջարկը պատրաստ կլինի 2-3 օրից. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Միացյալ Նահանգները Իրանին չեն դիմել ուրանի հարստացումից մշտական հիմունքներով հրաժարվելու խնդրանքով։


Նա հերքել է տարածված այն լուրերը, թե Թեհրանն իբր առաջարկել է երկու-երեք տարով դադարեցնել ուրանի հարստացումը, իսկ Վաշինգտոնը պնդել է այդ գործունեությունից լիակատար հրաժարվելու մասին։


Հարցազրույցի ընթացքում Արաղչին հայտարարել է.


«Այդ ենթադրությունները կեղծ են։ Մենք չենք առաջարկել ուրանի հարստացման որևէ դադարեցում։ ԱՄՆ-ն չի խնդրել հարստացման զրոյական մակարդակ։ ԱՄՆ-ին ուղղված մեր գործարքի առաջարկը պատրաստ կլինի 2-3 օրից»։


Նա նաև հավելել է, որ Իրանը ամերիկացիներին թշնամի չի համարում, այլ թշնամական է համարում ԱՄՆ իշխանությունների վարած քաղաքականությունը։