Հունգարիան արգելափակել է ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը

Հունգարիան արգելափակել է Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը, որը նախատեսված է երկրի ֆինանսական վիճակը կայունացնելու համար, գրում է The Financial Times-ը՝ հղում անելով չորս աղբյուրների:


Նշվում է, որ Հունգարիայի դեսպանը խոչընդոտել է ԵՄ-ին վարկը տրամադրել Կիևին՝ թողարկելով ԵՄ բյուջեով երաշխավորված պարտատոմսեր:


Վարկի վերաբերյալ ԵՄ առաջնորդները համաձայնություն են տվել անցյալ տարվա դեկտեմբերին: Հունգարիան, Սլովակիան և Չեխիան համաձայնել են օգնել Ուկրաինային միայն այն պայմանով, որ իրենք պատասխանատու չեն լինի մարման և տոկոսների վճարման համար: