Ռուսաստանցիները հնարավոր է տուգանվեն գիշերը լվացք անելու համար

Գիշերային ժամերին լվացքի մեքենայի աշխատանքը կարող է հանգեցնել մի քանի հազար ռուբլի տուգանքի։ Այս մասին NEWS.ru պորտալին հայտնել է ՌԴ հասարակական գործիչ և բնակկոմունալ տնտեսության (ЖКХ) ոլորտի փորձագետ Դմիտրի Բոնդարը։


«Որոշ մարդիկ լվացքի մեքենաները միացնում են երեկոյան ժամը 11-ից հետո՝ էլեկտրաէներգիա խնայելու նպատակով։ Սակայն քամելու ժամանակ նման տեխնիկան կարող է արտադրել մոտ 70 դեցիբել աղմուկ, ինչն ակնհայտորեն բարձր է սահմանված սանիտարական նորմերից (СанПиН)։ Բացի այդ, մեքենաները առաջացնում են թրթռում (վիբրացիա), որը տարածվում է պատերի և խողովակների միջոցով։ Նույնիսկ լոգարանի փակ դռան հետևում տեխնիկան կարող է խանգարել ներքևի հարևաններին», — պարզաբանել է փորձագետը։


Տուգանքների չափը ըստ տարածաշրջանների.


  • Մոսկվա. Նման աղմուկի համար տուգանքը կարող է կազմել մինչև 2 000 ռուբլի։

  • Սանկտ Պետերբուրգ. Տուգանքը հասնում է մինչև 5 000 ռուբլի։

  • Այլ տարածաշրջաններ. Եթե տվյալ տարածաշրջանում չկան սեփական կանոններ, ապա ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 6.4 հոդվածով քաղաքացիների համար տուգանքը կարող է կազմել մինչև 1 000 ռուբլի։