Ուկրաինական բանակը նոր հակահարձակման ընթացքում ազատագրել է շուրջ 300 կմ² տարածք․ Զելենսկի

Ուկրաինական բանակը նոր հակահարձակման ընթացքում ազատագրել է շուրջ 300 կմ² տարածք։ Այս մասին փետրվարի 20-ին հրապարակված AFP-ի հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։


Զելենսկու խոսքով՝ ուկրաինական զորքերը առաջ են շարժվում հարավային ռազմաճակատի գծի երկայնքով իրականացվող հակահարձակողական գործողությունների շրջանակում։ «Ես մանրամասների մեջ չեմ մտնի, բայց այսօր կարող եմ նախևառաջ շնորհավորել մեր բանակին՝ պաշտպանության բոլոր ուժերին», — հավելել է նախագահը։


Նա չի հստակեցրել, թե ինչ ժամկետներում է գրանցվել այս առաջընթացը։ Նշենք, որ 300 կմ²-ն մոտավորապես հավասար է Խարկով քաղաքի մակերեսին։