Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը, քանի դեռ չի վերականգնվել «Բարեկամություն» խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նրա խոսքով՝ Բուդապեշտը կարգելափակի ռազմական վարկի հատկացումը, քանի դեռ Կիևը չի վերականգնել ուկրաինական տարածքով նավթի մատակարարումները Հունգարիա։
«Քանի դեռ Ուկրաինան արգելափակում է «Բարեկամություն» նավթամուղի աշխատանքը, քանի դեռ Ուկրաինան չի վերականգնել նավթի մատակարարումները Հունգարիա, Ուկրաինան հասանելիություն չի ունենա 90 միլիարդ եվրոյի ռազմական փոխառությանը»,-ասել է Սիյարտոն Facebook սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում: