ԱՄՆ-ի կողմից դիտարկվող իրանական սցենարներից մեկը նախատեսում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա որդու՝ Մոջթաբայի լիկվիդացումը, ով համարվում է հնարավոր հաջորդը։ Այս մասին Axios-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բարձրաստիճան խորհրդականը։
«Նրանք ունեն պլան ցանկացած սցենարի համար։ Սցենարներից մեկը նախատեսում է այաթոլլայի, նրա որդու և մոլլաների լիկվիդացումը... Թե ինչ կընտրի նախագահը՝ ոչ ոք չգիտի», — ասել է խորհրդականը։
Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ Խամենեիի և նրա որդու սպանության պլանը Թրամփին է ներկայացվել մի քանի շաբաթ առաջ։
Միևնույն ժամանակ, Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին ունենալ ուրանի «սիմվոլիկ» հարստացում, եթե բացառվի միջուկային ռումբի ստեղծման որևէ հնարավորություն։ Սակայն պահանջները շատ խիստ են, քանի որ պայմանագիրը պետք է համոզի թե՛ Սպիտակ տան ներսում գտնվող թերահավատներին, թե՛ տարածաշրջանային դաշնակիցներին։
«Եթե իրանցիները ցանկանում են կանխել հարձակումը, նրանք պետք է մեզ անեն մի առաջարկ, որից մենք չենք կարողանա հրաժարվել։ Համբերությունն անսահման չէ», — նշել է պաշտոնյաներից մեկը։