Ի պատասխան civic.am-ի փետրվարի 17-ի հարցման՝ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայությունից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունվարի 17-ի թիվ ՀԿԴ/0194/06/25 որոշմամբ մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանի նկատմամբ հրապարակման մեջ նշված սահմանափակումները կիրառված չեն։
Ծառայությունից նշում են, որ վերոնշյալ որոշմամբ որևէ սահմանափակում
սահմանված չէ, և այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք նաև, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարի ժամանակ Սամվել Կարապետյանը
հրապարակայնորեն չմասնակցելով՝ իր պաշտոնական ուղերձը ներկայացվել էր արհեստական բանականության (AI)
միջոցով: Վերջինիս փաստաբանները հայտարարել
էին, թե իբր Սամվել Կարապետյանին արգելված
է հրապարակավ հանդես գալ:
Պաշտոնական պարզաբանումից
կարելի է ենթադրել, որ Սամվել Կարապետյանը խուսափել է անձամբ հանդես գալ հրապարակային
ելույթով։ Սա հիմք է տալիս կարծիք ձևավորելու, որ նա վախեցել է կամ չի ցանկացել ուղիղ հաղորդակցվել
հանրության հետ, կամ չի կարողացել հստակ և ինքնուրույն ձևակերպել իր քաղաքական հայտը:
