Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ռուսներին Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ՝ տոնը անվանելով Ռուսաստանի բանակի և նավատորմի նկատմամբ հպարտության խորհրդանիշ։
ՌԴ նախագահը նշել է, որ այս
օրը Ռուսաստանում տասնամյակներ
շարունակ նշվում է որպես ամենակարևոր ազգային տոներից մեկը։
«Այն դարձել է մեր պաշտպանների նկատմամբ ժողովրդի անկեղծ սիրո խորհրդանիշ,
հպարտության խորհրդանիշ տերության բանակի ու նավատորմի
և նրանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքը նվիրել են Հայրենիքին ծառայելուն, ովքեր հուսալիորեն
պաշտպանում են նրա ինքնիշխանությունն ու անվտանգությունը, ովքեր հավատարիմ են իրենց
զինվորական երդմանը և ազնվորեն ու բարեխղճորեն կատարում են իրենց մասնագիտական պարտքը»,- ասել է Ռուսաստան պետության առաջնորդը։
Նա ընդգծել է, որ ռուսները սերնդեսերունդ հոգատարությամբ պահում են
Հայրենիքի ռազմական տարեգրության յուրաքանչյուր էջի հիշատակը։
Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահը, ռուսական բանակի և
հասարակության ուժը հանուն ընդհանուր նպատակների միասին հաղթելու նրանց կարողությունն է։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի բոլոր ժողովուրդների
ներկայացուցիչները ներկայումս ուս ուսի տված հերոսաբար պաշտպանում են երկրի շահերը
հատուկ ռազմական գործողության ժամանակ։
Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը
կշարունակի բարձրացնել իր զինված ուժերի բոլոր տեսակների պոտենցիալը և մարտական պատրաստականությունը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ամրապնդել իր բանակն ու նավատորմը, իսկ որպես երկրի անվտանգության երաշխիք անվանել է միջուկային տրիադայի զարգացումը։