Ունենք երրորդ երեխայի ծնելիության աճ. ԱՍՀ նախարարը՝ ծննդյան նպաստի մասին

Կառավարության նախորդ նիստին մենք վերջնականապես հաստատեցինք երրորդ և հաջորդ երեխայի նպաստների տրամադրման կարգը: Այն այսուհետ պետական նպաստ է համարվում: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:


Նա նաև ներկայացրել է, թե 1 տարվա ընթացքում նպաստի շնորհիվ ինչքան գումար է տրամադրվում ընտանիքին երրորդ երեխայի ծննդյան համար, եթե ամսական նպաստի չափը 50 հազար դրամ է:


«Նպաստի շնորհիվ մենք արդեն ունենք հենց երրորդ երեխաների ծնելիության աճ, ինչը շատ կարևոր է թե՛ ժողովրդագրական իմաստով, թե՛ ընտանիքների համար»,- ասաց նա: