Հրդեհ՝ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի հարակից տարածքում․ Կենդանիների կյանքին վտանգ չի սպառնում

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի հարակից տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարութ Առաքելյանը։


Իրականացվել է հրդեհաշիջման աշխատանքներ՝ կրակը մարվել է:


Կենդանիների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։