Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը Հայաստան կատարած այցի ժամանակ նշել է, որ վրացիները հետաքրքրված են Հայաստանի գիշերային կյանքով և գալիս են ուրախ ժամանակ անցկացնելու։ Այդ մասին հայտարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
«Օրեր առաջ Հայաստանում էր Վրաստանի Էկոնոմիկայի նախարարը: Նա փաստեց, որ անգամ իր ընկերների շրջանում՝ շատ արագ է զարգանում Երևան գալու ցանկությունը:
2025 թվականի արդյունքներով՝ զբոսաշրջիկների 41 տոկոսը ժամանում է Ռուսաստանից, այնուհետև աճ է գրանցվել Վրաստանից ժամանող զբոսաշրջիկների ուղղությամբ՝ մոտ 300,000 մարդ, դրան հաջորդում են Իրանից եկողները: Տարբեր երկրներում գործիքները տարբեր են, Ռուսաստանի դեպքում ունենք սահմանափակումներ՝ կապված սոցցանցերի հետ, բայց անցած տարի 2 անգամ մեծ արշավ իրականացրեցինք»,-նշել է Լուսինե Գևորգյանը։