Զովք գյուղն ունի նոր, ժամանակակից ու գույքով հագեցած մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Զովք գյուղի մանկապարտեզի լուսանկարը նախկինում և ներկայում:


 

«Մեր  կառուցած հերթական ԴՂՅԱԿԸ:

 


Խորհրդային տարիներին կառուցված Զովք գյուղի մանկապարտեզի շենքը վաղուց անմխիթար վիճակում էր, սանիտարահիգիենիկ նորմերին անգամ չէր համապատասխանում։


 

Այսօր գյուղն ունի նոր, ժամանակակից  ու գույքով հագեցած մանկապարտեզ։ Բարով վայելեք Զովքի սիրելի փոքրիկներ»,- գրել է Չախոյանը։