Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի գործողությունները կհետաքննվեն Ռուսաստանի քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 1.1 մասի (ահաբեկչական գործունեությանը օժանդակություն) քրեական գործի շրջանակներում: Այս մասին ասվում է «Ռոսիյսկայա գազետա» և «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերի փետրվարի 24-ի հրապարակումներում։
Ըստ
հրապարակումների, որոնք հղում են անում ԱԴԾ
նյութերին, «2022 թվականից ի վեր Ռուսաստանում մեսենջերի օգտագործմամբ
գրանցվել է 153.000 հանցագործություն, որոնցից 33.000-ը՝ դիվերսիոն-ահաբեկչական
և ծայրահեղական, այդ թվում՝ պայթյունների կազմակերպում, զինկոմիսարիատների հրկիզում և սպանություններ։
Telegram-ի միջոցով է համակարգվել 2024 թվականի մարտին «Կրոկուս
Սիթի Հոլլի» ահաբեկչությունը։ Օգտագործելով մեսենջերի
վերլուծությունները՝ չարամիտները տեղեկատվություն են հավաքել
բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների, բլոգերների և լրագրողների տեղաշարժերի
մասին, որոնք հետագայում դարձել են հանցագործությունների զոհ։ Կանխվել է
Telegram-ի միջոցով նախապատրաստված
ընդհանուր առմամբ 475 ահաբեկչական հարձակում»։