Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Ֆուատ Օկտայի և Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Նիկոլոզ Շամխարաձեի գլխավորած պատվիրակությունների հետ, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման
ժամանակ քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ վիճակը
և զարգացման հեռանկարները, Վրաստանի հետ Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը
և տարածաշրջանում անվտանգության հետ կապված ընդհանուր իրավիճակը։
Նրանք
նաև մտքեր են փոխանակել հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման,
հարաբերությունների կարգավորման գործընթացի և այդ գործընթացում խորհրդարանական
դիվանագիտության դերի վերաբերյալ։
Բայրամովը
մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանի ու Հայաստանի
միջև խաղաղության և կարգավորման գործընթացի վերաբերյալ, ուշադրություն է հրավիրել
ձեռնարկված քայլերի և Ադրբեջանի ակնկալիքների շուրջ։