«Մոսադը» կարծում է, որ ԱՄՆ-ն ի վիճակի կլինի Իրանի դեմ իրականացնել չորսից հինգ օր տևողությամբ ինտենսիվ ռազմական գործողություն, կամ այն ձգել մինչև մեկ շաբաթ՝ ավելի թույլ հարվածների մարտավարությամբ։ Այս մասին գրում է Financial Times թերթը։
«Իսրայելական հետախուզությունը եկել է այն եզրակացության, որ նույնիսկ հաշվի առնելով այս շաբաթվա վերջին USS Gerald R. Ford ավիակրի սպասվող ժամանումը, ԱՄՆ-ն ունի ռազմական ներուժ՝ ինտենսիվ օդային հարվածներ հասցնելու միայն չորսից հինգ օրվա ընթացքում, կամ մեկ շաբաթվա ընթացքում՝ ցածր ինտենսիվության հարվածների պարագայում», — գրում է պարբերականը՝ հղում անելով «Մոսադի» անանուն ներկայացուցչին։
Կիրակի օրը Bild պարբերականը, հղում անելով ԿՀՎ (CIA) նախկին գործակալ Ջոն Կիրիակուին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա փետրվարի 23-ին կամ 24-ին (այսինքն՝ այսօր կամ երեկ)։
The Wall Street Journal. Նախատեսվում է, որ ամերիկացիները նախ կհրետակոծեն ռազմական կամ կառավարական օբյեկտները։ Եթե դրանից հետո Թեհրանը չհրաժարվի ուրանի հարստացումից, Միացյալ Նահանգները կսկսեն լայնամասշտաբ արշավ պետական ենթակառուցվածքների դեմ:
Axios. Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Վաշինգտոնը դիտարկում է նաև ծայրահեղ տարբերակ՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և նրա որդու՝ Մոջթաբայի լիկվիդացումը։