ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի խոսքով՝ քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումներ են, միավորվում են անկախության, ՀՀ պետականության դեմ պայքարող կուսակցությունները: «Ես կարծում եմ, որ քաղաքացու համար սա առավել քան տեսանելի է։ Հունիսին տեղի ունեցող համապետական ընտրությունները պետք է որոշիչ լինեն՝ քաղաքացին անկախ պետություն ուզո՞ւմ է, թե՞ ոչ։ Իսկ անկախ պետություն հնարավոր է խաղաղության պայմաններում, ինչը մեր առաջարկն է»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։
Ըստ Ղազարյանի՝ ընդդիմադիր դաշտում դիրքավորվածների առաջարկը
մեկն է՝ վերադարձ նախկին բարքերին: «Բոլորին կարելի է փաթեթավորել
որպես նախկիններ՝ անկախ այն հանգամանքից, որ միգուցե նոր դեմքեր ենք տեսնում։ Այդ մարդիկ
իրենց արժեհամակարգով նախկին են»,- նկատեց նա։
Պատգամավորի դիտարկմամբ՝ արժանապատիվ որևէ քաղաքացի չի կարող
ընտրել ունեզրկումը, ձայնի իրավունքից զրկելը. «Ես ամենայն վստահությամբ եմ գնում 2026 թվականի հերթական ընտրություններին։ Վստահ
եմ, որ քաղաքացիների համար առավել քան պարզ է՝ ով ինչի համար է պայքարում»։
Ինչ վերաբերում է «Գյումրի 2» սցենարի հավանականությանը, Սոնա Ղազարյանը նկատեց. «Ակնհայտ է, որ այդ բոլոր մարդիկ ունեն հսկայական անտիռեյտինգ։ Իրենք չեն հայտարարում,
որ միանալու են, որովհետև ամեն մեկը փորձելու է մաքսիմալ իր ընտրազանգվածին կանչել։
Հայաստանում ամենաբարձր անտիռեյտինգն ունի Ռոբերտ Քոչարյանը՝ մարդ, ում ատում են, չեն
սիրում, ինչ-որ տեղ վախենում են՝ հաշվի առնելով
իր արյունալի տասնամյակը։ Արդյոք մենք վախենո՞ւմ ենք Գյումրու օրինակից՝ ո՛չ։ Մենք
պարզապես հիշեցնում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ պարզ մանիպուլյացիաների արդյունքում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան