Քաղաքացիակենտրոն լրատվություն
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Աբովյանի տարածաշրջանում՝ անձրև։
Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։
Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հայտարարության մեջ։