Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառերին․ զոհ և տուժածներ կան

Փետրվարի 25-ին՝ ժամը 00։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

 


Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին․ վարորդը մահացել է։ 

 


Փրկարարները երկու ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայի տակից և մոտեցրել դիատար մեքենային։