Մի հատ հավաքվեք, որոշեք՝ որ մեկդ է ստիպել, որ թոշակները բարձրացնենք, էդ տարբերակն առաջ տանենք. Հարությունյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան հայտնել էր, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները բարձրանալու են։


Որոշման մասին հայտնի դառնալուց հետո ընդդիմադիր դաշտի քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ սկսել են հրապարակումներ անել այն մասին, թե կենսաթոշակների և նպաստների բարձրացման մասին որոշումը իրենցից յուրաքանչյուրի ձեռքբերումն է:


ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է այդ պնդումներից մի քանիսի մասին հրապարակումների տեսապատճենները՝ գրելով.


«Մի հատ հավաքվեք որոշեք՝ հիմա որ մեկդ ա ստիպել, որ թոշակները բարձրացնենք, էդ տարբերակն առաջ տանենք. Մանուշակ մանկապարտեզ»: