Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Առաջիկա շաբաթասկիզբ մեր քաղաքացիների առջեւ իրենց դռները կբացեն ՀԷՑ-ի երեք նոր սպասարկման սրահներ՝ Երեւանի Կենտրոն, Արաբկիր եւ Էրեբունի վարչական շրջաններում։
Եւս մի քանի հասցեներում այս պահին հիմնանորորգման աշխատանքներ են իրականացվում. արդյունքում Երեւանում այս պահին գործող 4 սրահների փոխարեն շուտով կգործվարկվեն 7 հիմնանորոգված, նորովի կահավորված եւ ընդարձակ սպասարկման կենտրոններ՝ թոթափելու գործող սրահների ծանրաբեռնվածությունը եւ բարձրացնելու ՀԷՑ-ի մատուցվող ծառայությունների որակը։
ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին։