Ոմանք այսօր այնքան ծանր են տանում կենսաթոշակների բարձրացումը, որ քիչ է մնում պահանջեն այն չեղարկել․ Կոտոլյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ոմանք այսօր այնքան ծանր են տանում կենսաթոշակների բարձրացումը, որ քիչ է մնում պահանջեն այն չեղարկել։


Մյուսներն էլ բողոքում են՝ թե ինչու ավելի շուտ չէր արվում։


Եկեք խոսենք փաստերով։


Կենսաթոշակների բարձրացումը հնարավոր դարձավ 2025 թվականի արդյունավետ աշխատանքի և արձանագրված տնտեսական աճի շնորհիվ։ Երբ կա տնտեսական ակտիվություն, ավելանում են հարկային մուտքերը, կայունանում է բյուջեն, և առաջանում է հնարավորություն սոցիալական ծրագրերը ուժեղացնելու համար։


Սա պարզապես որոշում չէր․ սա արդյունք էր։


Բայց ուզում եմ մի հարց ուղղել նրանց, ովքեր այսօր ամենաբարձր ձայնով են խոսում.

Ինչո՞ւ 2017 թվականին, երբ կենսաթոշակը կազմում էր ընդամենը 16․000 դրամ, չբարձրացվեց այն։


Այդ ժամանակ հնարավո՞ր չէր։ Թե՞ պարզապես առաջնահերթ չէր համարվում։


Սոցիալական քաղաքականությունը հայտարարություններով չի կառուցվում։ Այն կառուցվում է հաշվարկով, պատասխանատվությամբ և տնտեսական հիմքով։


Այսօր մենք ունենք հնարավորություն բարձրացնելու կենսաթոշակները, որովհետև ստեղծվել է այդ հնարավորությունը։


Քննադատել կարելի է միշտ։


Բայց պատասխանատու կառավարել կարող են միայն նրանք, ովքեր կարողանում են ստեղծել պայմաններ և հետո՝ արդյունք ապահովել։