Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը հանձնաժողովի նիստում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկ է ներկայացրել ՇՄ փոխնախարար Արամ Մեյմարյանին:
««Հայանտառ» ՊՈԱԿ-ում բավականին ցածր են վարձատրվում, հատուկ քննարկման կարիք կա, որ էդ մարդկանց աշխատավարձը բարձրացնենք։ Իրենք շատ աշխատում, բայց քիչ են վարձատրվում»,- ասել է պատգամավորը։