Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ-ում ապրիլի 1-ից թոշակների և նպաստների բարձրանալու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հետևած ընդդիմադիր դաշտնի ներկայացուցիչների կողմից արվող մեկնաբանություններին ու դատողություններին։
Սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում Չախոյանն ասել է՝ սպասելի էր, որ այդ լուրից
«Հայաստանում կենսաթոշակների բարձրացման լուրը բավականին ծանր է տարել ընդդիմությունը։ Հայտնվել են հոգևարքի մեջ։ Ու որպես հոգևարքի մեջ հայտնվածներ, իրար հերթ չտալով տարատեսակ զառանցանքներ, ստեր ու կեղծիքներ են տարածում։ Օրինակ՝ ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, ով հաճախակի ելույթ է ունենում կրկեսում, պնդում է, թե Սամվել Կարապետյանն է ստիպել, որպեսզի կենսաթոշակները ՀՀ-ում բարձրանան։ Էդ դեպքում հարց է առաջանում, եթե Սամվել Կարապետյանն է բարձրացրել՝ ինչու 10 հազար դրամով բարձրացրեցիք։ Ինչու չբարձրացրեցիք 50 հազար, 100 հազար, 200 հազար դրամով։
Խոսքը նույն Սամվել Կարապետյանի մասին է, ում եղբոր իշխանության օրոք Հայաստանում նվազագույն կենսաթոշակը ընդամենը 16 հազար դրամ էր, իսկ այսօր 8 տարվա աշխատանքի արդյունքում այն հասել է 55 հազար դրամի։
Իրականում, սիրելի թոշակառուներ, սա ընդդիմության հերթական զառանցանքներից մեկն է, ուշադրություն մի դարձրեք ուղղակի»,- ասել է Չախոյանը։