Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում

Այսուհետև Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն առաջարկում է նմուշառումներն իրականացնել հենց ձեր հասցեում: Տնային կանչի շնորհիվ այլևս ստիպված չեք լինի նմուշառման համար այցելել կենտրոն, ձեզ կմոտենա մեր մասնագիտական թիմը:Այս մասին հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնից:


«Ծառայությանը կարող եք դիմել աշխատանքային օրերին՝ 09:00-16:00-ը:


Գրանցվելու համար զանգարահեք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի թեժ գծին՝ 8424»,- նշվում է հաղորդագրության մեջ։