Փարաքար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքին պատկանող 0.2 հա մակերեսով հողամասը վերադարձվել է Փարաքար համայնքին։
Դեռևս նախորդ տարեվերջին Գլխավոր դատախազությունը
տեղեկացրել էր, որ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության
շրջանակում 2025 թվականի հուլիսի 16-ին հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն
դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու
պահանջներով:
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի
դեկտեմբերի 12-ին բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր էր ճանաչվել
0.2 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 17-ին անցկացված աճուրդը,
և, որպես անվավերության հետևանք, անվավեր էին ճանաչվել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի
Մերձավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2018 թվականի օգոստոսի 22-ին կնքված անշարժ
գույքի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի պետական գրանցումը: Նախորդ
օրն արդեն Հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ: