Սևանի, Վարդենիսի, Գորիսի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Փետրվարի 28-ին՝ ժամը 17:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։


 

Վարդենյաց լեռնանցքը, Վեդի-Լանջառ ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։


 

Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։


 

Սևանի, Վարդենիսի, Գորիսի, Հրազդանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։


 

Արագածի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։