Կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանը

Այսօր կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հիմնադիր և տնօրեն Էդգար Խաչատրյանը։ 


Հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության մեջ ասված է․ «Էդգար Խաչատրյանն իր կյանքը նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը և կայուն խաղաղություն կառուցելու ջանքերին աջակցելուն։ Սա ոչ միայն նրա մասնագիտությունն էր, այլև` հավատամքը։


 Նա խորապես հավատում էր արժանապատվության, երկխոսության և արդարադատության ուժին և ամեն օր աշխատում էր այդ համոզմունքները գործողության վերածելու ուղղությամբ։ Նրա կորուստը անչափելի է, բայց նույնքան անգնահատելի է նաև նրա թողած ազդեցությունը։ Կազմակերպության թիմն իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և սիրելիներին։ 


Նրա թողած ժառանգությունն ու արժեքները կշարունակեն առաջնորդել մեր առաքելությունն ու աշխատանքը»: