Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Kia Forte» և Արարատ-Երասխ-Սուրենավան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Գազել»-ում եղել է 10-ից ավելի ուղևոր։