Ավտովթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 քաղաքացի

Մարտի 2-ին Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 քաղաքացի։


ԲԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայումս տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։


«Վիրավորներից մեկն այս պահին վիրահատվում է, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:


Բոլոր տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- ասվում է հաղորդագրության մեջ: