Մարտի 4–5-ին տեղի կունենա երկօրյա բանախոսություն՝
«Ինչպես լինել ակտիվ քաղաքականության մեջ իբրև քրիստոնյա» թեմայով։
Բանախոսությունն անդրադառնալու է քրիստոնեական արժեքների
և քաղաքական ակտիվության փոխհարաբերությանը, Աստվածաշնչային առաջնորդության սկզբունքներին,
ինչպես նաև ընտրարշավների և քաղաքական հաղորդակցության արդի մեթոդներին։ Մասնակիցները
հնարավորություն կունենան ծանոթանալու ընտրարշավներ վարելու արևմտյան փորձին և սոցիալական
մեդիայի կիրառմանը քաղաքական գործընթացներում։
Բանախոսը՝ Հարոլդ Հուգլանդեր, Նիդերլանդների քրիստոնեական
կուսակցության ներկայացուցիչ, Նիդերլանդների թագավորի նախկին խորհրդական և ձկանբուծության
հիմնադրամի և ձկնաբուծության վերահսկողության քաղաքական համակարգող գյուղատնտեսության
և ձկնաբուծության խորհրդական։
Միջոցառումը կազմակերպվում է՝
« 301 առաջնորդների զարգացման միավորում» ՀԿ,
«Աշխարհիկ մարդկանց հոգևոր ակումբ» ՀԿ կողմից։
Միջոցառումը ներառում է նաև հարցուպատասխանի հատվածներ
մասնակիցների համար։