Փոփոխվել է կրթության չափորոշիչը. 4-10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան. մանրամասներկրթական

ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման, ավարտման և բացակայած սովորողի հաջորդ դասարան փոխադրման կարգում:


Ըստ այդմ՝ 2025-2026 ուսումնական տարվանից սկսած՝ սովորողի հաջորդ դասարան փոխադրման, հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտման, ինչպես նաև գնահատման համար սահմանված են հետևյալ կարգավորումները։


Փոխադրում

  • 5-8-րդ և 10-11-րդ դասարաններ - բոլոր առարկաներից տարեկան 4-10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։

  • 9-րդ դասարան - տարեկան 4-10 և ավարտական քննություններից 8-20 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։

  • Ինտելեկտի (մտավոր) խնդիրներով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանի հիման վրա՝ անկախ տարեկան գնահատականներից։

Ավարտում

  • 12-րդ դասարան - ուսումնական բոլոր առարկաներից տարեկան 4-10 և պետական ավարտական բոլոր քննություններից 8-20 միավոր գնահատված շրջանավարտը ստանում է միջնակարգ կրթության ատեստատ և համարվում է հաստատությունն ավարտած:

Գնահատում

  • 2025-2026 ուստարում 1-4-րդ դասարաններում (Տավուշի մարզում՝ նաև 5-րդ դասարանի I կիսամյակ) սովորողի կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ մյուս դասարաններում ուսումնական առարկաներից կիսամյակային և տարեկան գնահատականները ձևավորվում են սովորողի կիսամյակային գնահատականների հիման վրա էլեկտրոնային մատյանում ինքնաշխատ եղանակով։

  • 2026-2027 ուսումնական տարվանից ՀՀ բոլոր հաստատությունների 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի I կիսամյակում գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով:

  • Մյուս դասարաններում տարեկան գնահատականները ձևավորվում են էլեկտրոնային մատյանում կիսամյակային գնահատականների հիման վրա։

Վերաքննություն

  • 5-12-րդ դասարաններում տարեկան 1-3 միավոր ստացած սովորողը հանձնում է վերաքննություն հուլիսի 2-8-ը կամ օգոստոսի 20-25-ը։

  • Վերաքննություններին չմասնակցելու կամ առնվազն երկու առարկայից կրկին 1-3 միավոր ստանալու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը (12-րդ դասարանում՝ չի ավարտում)։

Պետական ամփոփիչ ատեստավորում

4-րդ դասարան․ ատեստավորումն իրականացվում է տարեկան բնութագրերի հիման վրա ինքնաշխատ եղանակով։ Ցածր արդյունք ունեցող սովորողը փոխադրվում է 5-րդ դասարան և ընդգրկվում է երկարօրյա խմբում։

9-րդ դասարան՝ ավարտական քննություններ՝

  • Հայոց լեզու (գրավոր թեստ)

  • Գրականություն և Հայաստանի պատմություն (էսսե)

  • Մաթեմատիկա (գրավոր թեստ)

  • Օտար լեզու (բանավոր)

  • Բնագիտություն (ընտրությամբ՝ թեստ կամ նախագծային աշխատանք)

  • Ֆիզկուլտուրա (ստուգարք)

  • Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում՝ Ռուս գրականություն

  • Ազգային փոքրամասնությունների դասարաններում՝ մայրենի լեզու և գրականություն։

Թեստերը կազմում է ԳԹԿ-ն։ Քննություններից 1-7 միավոր ստանալու դեպքում սահմանվում է վերաքննություն (հուլիս/օգոստոս)։ Երկու առարկայից կրկնակի անբավարարի դեպքում սովորողը կրկնում է դասընթացը։

12-րդ դասարան՝ պետական ավարտական քննություններ (հունվար/հունիս)՝

  • Հայոց լեզու և Հայ գրականություն (թեստ)

  • Մաթեմատիկա (թեստ)

  • Հայաստանի պատմություն (թեստ)