Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանը պատժամիջոցներ չի սահմանի Միացյալ Նահանգների նկատմամբ՝ կապված Իրանում ռազմական գործողությունների մեկնարկի հետ. դա Մոսկվայի մեթոդը չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Բրունեյի երկրորդ արտգործնախարար Էրիվան Յուսոֆի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Դա պարզապես մեր մեթոդը չէ։ Մենք երբեք նման քայլերի չենք դիմում։ Ինչ վերաբերում է մնացածին, ես պարզապես շահագրգռվածություն չեմ տեսնում օգտագործելու այդ ռեսուրսը, որին դիմում է բացառապես Արևմուտքը, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները», — ասել է նա։
Լավրովը նաև կարծիք է հայտնել, որ որևէ մեկը Վաշինգտոնի դեմ միակողմանի պատժամիջոցներ չի սահմանի։