Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանը պատասխան հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքի «բոլոր տնտեսական կենտրոններին», եթե հարձակման ենթարկվեն երկրի «գլխավոր կենտրոնները»։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Էբրահիմ Ջաբարին։
«Մենք զգուշացրել ենք թշնամուն՝ եթե դուք ցանկանաք հարվածել մեր գլխավոր կենտրոններին, մենք կհարվածենք տարածաշրջանի բոլոր տնտեսական կենտրոններին։ Թող իմանան, որ մենք դա կանենք», — մեջբերում է ISNA գործակալությունը Ջաբարիի խոսքերը։