Քաղաքացիակենտրոն լրատվություն
Միացյալ Նահանգները նոր հարված են հասցրել Իրանի ղեկավարությանը, և հետևանքները, հավանաբար, «բավականին զգալի են»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այսօր [Իրանի] ղեկավարության նոր կազմը ևս մեկ հարված ստացավ, և թվում է՝ այն բավականին զգալի է», — նշել է նա (մեջբերումը՝ CNN-ի)։
Թրամփը հավելել է, որ հարվածը եղել է «շատ ուժեղ»։ Նախագահի խոսքով՝ Իրանի համար «վատթարագույն սցենարը» կլինի այն իրավիճակը, երբ «իշխանության գա մի մարդ, որը նույնքան վատն է, որքան նախորդը»։