Սիրում եմ ձեզ բոլորիդ. վարչապետը վրացերենով գրառում է արել

Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որին կից վրացերենով գրառում է արված:


«Բարի լույս, ցանկանում եմ ձեզ լավ օր և սիրում եմ ձեզ բոլորիդ»,- գրել է վարչապետը:


Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։


Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։