Փաշինյանը և Կոբախիձեն ստորագրել են ՀՀ-ի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը

Վրաստանում տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը:


Այն ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որին հաջորդել են վարչապետների հայտարարությունները: