Առավոտյան հատուկ չվերթով մեր երիտասարդ երաժիշտները վերադարձան Երևան. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է.


«Լուսանկարում Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախմբի երեխաներն են, ովքեր Երևանից մեկնում էին Բեյրութ:


Այս օրերին նրանք մասնակցում էին «Ալ Բուստան» հեղինակավոր միջազգային փառատոնին: Տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այսօր առավոտյան հատուկ չվերթով մեր երիտասարդ երաժիշտները վերադարձան Երևան:


Շնորհակալություն եմ հայտնում Լիբանանում ՀՀ դեսպանին և լիբանանյան ազգային ավիաընկերությանը՝ մեր երաժիշտների անվտանգ տեղափոխումն ապահովելու համար»: