Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է. ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Մանուկ Աբեղյան փողոցում գտնվող իր տնից գողություն է կատարվել: Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Պարզվել է, որ օգտվելով տունը բնակեցված չլինելու հանգամանքից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը և գողացել կենցաղային իրեր։ Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:


 

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 42-ամյա տղամարդը:


 

Նա մարտի 2-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Գողոնը հայտնաբերվել է։

 

Կատարվում է նախաքննություն։