Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք և պարարտանյութ

Ռուսաստանն Ադրբեջանի, այնուհետև Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկել դիզելային վառելիք և պարարտանյութ: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Հայաստան է ուղարկվում 1984 տոննա դիզելային վառելիք և 135 տոննա պարարտանյութ։


Ավելի վաղ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան էր ուղարկվել հացահատիկ: Մասնավորապես, փետրվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել մոտ 19900 տոննա հացահատիկով բեռնված 285 վագոն։