Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանի Մայակ թաղամասում պայթյունը տեղի ունեցել շենքերից մեկին հարակից երկհարկանի ավտոտնակում։
ՆԳՆ փրկարարծ ծառայությունից մանրամասնում են՝ տեղի ունեցածի հետևանքով փլուզվել է ավտոտնակի երկրորդ հարկը՝ մասամբ, վնասվել են ներսում կայանած «Toyota» մակնիշի և հարակից կայանած տարբեր մակնիշների վեց ավտոմեքենա, ինչպես նաև շենքերի պատուհաններ։ Տուժածը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Ավելի վաղ ծառայությունից հայտնել էին, որ այսօր առավոտյան՝ ժամը 07։30-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մայակ թաղամասում՝ ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։