Մարտունը և Թևանյանը կան, մնում է Վարդանիկն էլ միանա ռուսաստանցի գործարարին, որ իրենց ձևով մոլորեցնեն ժողովրդին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մարտուն Գրիգորյանի վերջին քաղաքական հայտարարությանը։


«Գրիգորյան Մարտունը կա, Թևանյան Անդրանիկը կա, մնում է՝ Վարդանիկն էլ միանա ռուսաստանցի գործարարի թիմին, որ իրենց ձևով փորձեն տարբեր ուժերով ժողովրդին մոլորեցնել:


Այս անգամ չի ստացվելու․ քաղաքացին տեր է կանգնելու իր քվեին ու խաղաղությանը, քաղաքացին կանգնելու է զարգացման, այլ ոչ թե գուբերնացման կողքին»,- գրել է Մանավազյանը: