Հայաստան-ԵՄ գործընկերություն և տարածաշրջանային անվտանգություն. Միրզոյանի հեռախոսազրույցը լատվիացի գործընկերոջ հետ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից:


 

Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։ Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին:


 

Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ ակտիվ ներգրավվածության պատրաստակամությունը։


 

Արարատ Միրզոյանը և Բայբա Բրաժեն կարևորել են նաև երկկողմ օրակարգի շարունակական հարստացման ուղղությամբ նախաձեռնությունները։