ՔՊ՝ 29%, «Մեր ձևով»՝ 11%․ որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի

Որ կուսակցությանը կամ դաշինքին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին հաջորդ կիրակի։ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից ՀՀ-ում իրականացված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքներով քաղաքական ուժերը ստացել են հետևյալ տոկոսային հարաբերակցությունը՝


 

«Քաղաքացիական պայմանագիր»/ Նիկոլ Փաշինյան - 29%

 


«Մեր ձևով» / «Ուժեղ Հայաստան» կուսակցություն/ Սամվել Կարապետյան - 11%


 

«Հայաստան» դաշինք/Հայ հեղափոխական դաշնակցություն/ Ռոբերտ Քոչարյան - 4%


 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն/ Գագիկ Ծառուկյան - 2%


 

Հայաստանի շնորհապետական կուսակցություն/ Գուրգեն Սիմոնյան - 1%


 

Վարդան Ղուկասյան (ԴՈԿ) -  1%


 

«Միասնության թևեր» կուսակցություն/ Արման Թաթոյան - 1%


 

«Հանրապետություն» կուսակցություն/ Արամ Զ. Սարգսյան - 1%։