Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքը հիմնանորոգվել է, ապահովվել գույքով

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի լուսանկարը նախկինում և ներկայում:


 

Լուսանկարին կից՝ Չախոյանը գրել է.

 


«Մեր հերթական դղյակը` Կապանի երեխաների համար:


 

Ավերակների վերածված Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքն ամբողջությամբ հիմնանորոգվել է։


 

Իրականացվել է նաև բակի ու շրջակա տարածքի բարեկարգում, շենքն ապահովվել է անհրաժեշտ գույքով։


 

Բարով վայելեք, Կապանի սիրելի փոքրիկներ»։