2026-ի փետրվարին հարցվածների 51 տոկոսը կողմ է քվեարկել Եվրամիությանը միանալուն. IRI

«Եթե առաջիկա կիրակի անցկացվեր Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հանրաքվեն, ինչպե՞ս կքվեարկեիք» հարցին Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի տվյալների համաձայն՝ քաղաքացիների կեսից ավելին պատասխանել է, որ կքվեարկեր ԵՄ-ին միանալու օգտին: Հարցումն անցկացվել է 2026 թվականի փետրվարին:


Ըստ այդմ՝ ԵՄ-ին միանալուն օգտին կքվեարկեր հարցվածների 51 տոկոսը, չէր քվեարկի կամ չէր մասնակցի 32 տոկոսը, ԵՄ-ին միանալուն դեմ կքվեարկեր 13 տոկոսը և հրաժարվել է կամ դժվարացել է պատասխանել հարցվածների 4 տոկոսը:


ՄՀԻ-ն նույն հարցումն անցկացրել է նաև 2025 թվականի հունիսին և 2024 թվականի սեպտեմբերին, և հարցման տվյալների համաձայն՝ 2025-ին ԵՄ-ին միանալուն օգտին կքվեարկեր հարցվածների 49 տոկոսը, իսկ 2024-ին՝ 58 տոկոսը: 


Հարցման մանրամասները՝ այստեղ: