Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» (Charles de Gaulle) ավիակիրը, անցնելով Ջիբրալթարի նեղուցը, մտել է Միջերկրական ծով և ուղղություն վերցրել դեպի Մերձավոր Արևելքի ափեր։ Այս մասին հայտնում է Itamilradar պորտալը։
Նախագահ Էմանուել Մակրոնը ավիակիրն այնտեղ ուղարկելու որոշում է կայացրել՝ ուժեղացնելու դաշնակից ուժերի և տարածաշրջանային օբյեկտների պաշտպանությունը իրանական ճգնաժամի էսկալացիայի ֆոնին։
Ավիակիրը շտապ կարգով Միջերկրական ծով է ուղարկվել Բալթիկ ծովից, որտեղ այն մասնակցում էր ՆԱՏՕ-ի գործընկերների հետ զորավարժություններին։ Այս քայլն արտացոլում է ռազմավարական իրավիճակի կտրուկ վատթարացումը Իրանին հասցված հարվածներից և Թեհրանի պատասխան գործողություններից հետո։
«Ֆրանսիան պատերազմ չի վարում այս տարածաշրջանում։ Այն պաշտպանում է ֆրանսիացիներին, իր դաշնակիցներին և աջակցում է Լիբանանին»։
Ըստ Itamilradar-ի՝ մի քանի եվրոպական նավեր արդեն տեղակայվել են Արևելյան Միջերկրականում՝ Կիպրոսը իրանական անօդաչուների և հրթիռների սպառնալիքից պաշտպանելու համար.
Ֆրանսիական և հունական ռազմական նավերը գործում են կղզու մոտակայքում։ Գերմանական «FGS Nordrhein-Westfalen» ֆրեգատը գտնվում է Լիբանանի ափերի մոտ։ Ամերիկյան «USS Gerald R. Ford» ավիակիր խումբը ակտիվորեն մասնակցում է Իրանի դեմ գործողություններին և Իսրայելի պաշտպանությանը։