ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Ղազվինի դպրոցի մոտակայքում հասցված ավիահարվածից երեխա է զոհվել

Իրանի Ղազվին քաղաքում տղաների դպրոցի մոտակայքում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածի հետևանքով երեխա է զոհվել։ Այս մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը։


Լրատվամիջոցը չի նշել, թե երբ է տեղի ունեցել հարձակումը, սակայն տեսանյութ է հրապարակել, որը ֆիքսել է ինչպես դպրոցի մոտ տեղի ունեցած պայթյունի պահը, այնպես էլ դպրոցի խաղահրապարակում և դպրոցի ներսում տեղի ունեցած տեսարանը։ 


Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխաներից մեկն ընկնում՝ օտար առարկայի հարվածից հետո։